23/11/2013 16:11
Հաջողակ դառնալու 7 օրենքները
Ամերիկացի հոգեբան Ռենդի Գեյջը կազմել է մի ցուցակ, որի յոթ կետերին հետևելու դեպքում, նրա կարծիքով, հաջողությունը երկար սպասեցնել չի տա:
1. Դատարկության օրենքը
Եթե Ձեզ նոր կոշիկներ են անհրաժեշտ, սկզբի համար դեն նետեք հները: Եթե նոր հագուստ եք գնելու, ապա մինչ այդ ազատվեք հներից: Պետք է հրաժեշտ տաք իրերին, մարդկանց, զգացմունքներին, և տեղ պատրաստեք նորերի համար:
2. Շրջանառության օրենք
Պատրաստ եղեք բաց թողել մի բան, որը Ձերն է, որպեսզի ստանաք այն, ինչ ցանկանում եք:
3.Երևակայության օրենք
Նպատակին հասնելու համար, նախ պատկերացրեք այն: Թղթի վրա գրեք Ձեր պատկերացրած իդեալան օրը, ցույց մի տվեք ոչ մեկի, բացի այն մարդկանցից, ում վստահում եք: Պահեք այն ձեռքի տակ, որ ազատ ժամանակ վերընթերցեք, այսպիսով նյութական դարձնելով Ձեր մտքերը:
4. Ստեղծագործելու օրենք
Մարդը կարող է հասնել հաջողության սեփական մտքերի, ինտուիցիայի ու երևակայության շնորհիվ:
5. Ինչ-որ բան տալու ու ստանալու օրենք
Եթե ինչ-որ բան տալիս եք, ապա այն կվերադառնա տասնապատիկ չափով: Երբ ինչ-որ բան ստանում եք, ապա այն կիսեք շրջապատի հետ: Եթե մարդը շնորհալի է, բայց ոչինչ չի անում, նա վիրավորում է իր էությունը: Հարկավոր է հարգանքով վերաբերել ունակություններին, ուրախանալ ու կիսվել ուրիշների հետ:
6. Տասանորդի օրենք
Տիեզերքը միշտ վերցնում է իր բաժինը: Երբեք չես իմանա, թե քո տված տասանորդը ինչպես կվերադառնա հետ: Եթե գումարով, ապա սա սովորական երևույթ է: Բայց կարող է վերադառնալ ավելի անսովոր ձևով՝ ինչ-որ մեկի հետ հաշտվելու, նոր ընկերներ ունենալու, առողջության և այլն:
7. Ներման օրենք
Եթե չեք կարող ներել մարդկանց, ապա չեք կարող ընդունել հաջողությունը: Հաջողակ լինելու համար հարկավոր է ազատվել բացասական էմոցիաներից, որոնք հանգիստ չեն տալիս: