23/11/2013 14:39
Քիմ Քարդաշյանի զգեստները վաճառքի են հանվել eBay-ում
Քիմ Քարդաշյանը թեև գումարի կարիք չունի, բայց որոշել է հագուստի մի մասը վաճառել eBay-ի միջոցով:
Այսպիսով, Քարդաշյանը միացել է բարեգործությամբ զբաղվող հայտնիներին: Իրական շոուների աստղը վաճառքի է հանել մի քանի հագուստ, որոնցով նախկինում հայտնվել է կարմիր գորգի վրա, կամ տարբեր այլ միջոցառումների ժամանակ: Հայտնի է, որ Քիմի զգեստապահարանում հիմնականում հայտնի դիզայներների աշխատանքներ են` Marc Jacobs, Chanel, Dolce&Gabbana и Prada:
Վաճառքից ստացված գումարի 10 տոկոսը Քիմը կտրմադրի միջազգային բժշկական կորպորացիաներին, որոնք զբաղվում են Ֆիլիպիններում տուժածներին օգնելով, իսկ թե ինչ կլինի գումարի մեծ մասին հետ, հայտնի չէ: