23/11/2013 10:01
Մի քանի շաբաթ է՝ հարկայինն ուսումնասիրություն է իրականացնում ՀԷՑ-ում
«Ժամանակի» տեղեկություններով՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ում հրաժարականը արդեն մի քանի օր կազմակերպված բողոքի ակցիաներով պահանջում են ՀԷՑ-ի աշխատակիցները, շաբաթվա սկզբին եղել է Մոսկվայում և փորձել է Խոշոր սպառողների դեպարտամենտի լուծարման համաձայնություն ստանալ, ինչը սակայն, նրան դեռ չի հաջողվել:
Ակցիային մասնակցած աշխատակիցներից երեկ «Ժամանակի» թղթակցի հետ զրույցում պատմել են, թե ինչ ավելորդ ծախսեր ու շռայլություններ է իրեն թույլ տալիս Ե. Բիբինը, ինչի հետևանքով ընկերությունն այսօր կանգնած է սնանկացման առաջ:
Թերթի տեղեկություններով՝ հարկային մարմիններն արդեն մի քանի շաբաթ է ինչ ուսումնասիրում են այդ ընկերության ֆինանսական գործունեությունը: