25/11/2013 15:46
Բեյոնսեին Եգիպտոսում «հիմար» են անվանել ու վռնդել էքսկուրսիայից
RnB ոճի հայտնի երգչուհի Բեյոնսեին Եգիպտոսում արգելել են տեսնել Գիզայի բուրգերը: Բրիտանական Independent-ը գրում է, որ պատճառը կոպտությունն է եղել:
«Զբոսաշրջիկները հիմնականում հաճելի մարդիկ են: Բայց այդ լեդին...Նա ասաց, որ կգա ժամը 3-ին, բայց ուշացավ»,-ասել է պատմաբան ու հնագետ Զախի Հավասսան: Նա հավելել է, թե խնդրել է երգչուհուն ներողություն խնդրել, բայց նա «նույնիսկ բերանը չի բացել»:
Հավասսը պատմել է, որ, էքսկուրսիայի ժամանակ լուսանկարիչ է եղել, բայց Բեյոնսեն ժամանել է անձնական լուսանկարչի ու թիկնապահների հետ: Երբ էսքկուրսիայի լուսանկարիչը սկսել է նկարել, երգչուհու թիկնապահը կանգնեցրել է նրան ու հայտարարել, որ թույլ չի տա շարունակել: Հավվասը ի պատասխան խնդրել է հեռանալ ու երգչուհուն անվանել է «հիմար»