25/11/2013 10:40
Հայկական դրոշը չի կարող լինել այլասերվածների հետ մեկ բեմի վրա. «Եվրատեսիլ»
www.change.org կայքում հրապարակվել է կոչ` ուղղված ՀՀ կառավարությանը, Մշակույթի նախարարությանը և Հանրային հեռուստատեսությանը: Նախաձեռնության հեղինակները կոչ են անում հրաժարվել «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթին մասնակցելու գաղափարից: Հիմնական պատճառը մրցույթին «անհայտ սեռի» ներկայացուցիչ Կոնչիտայի մասնակցությունն է:
«Տարեցտարի «Եվրատեսիլ» մրցույթը դառնում է ավելի տհաճ և անիմաստ, բայց այս տարին մեզ` հայերիս համար, ովքեր դարեդար պայքարել են հանուն ազգային արժեքների, դարձավ անշրջելի: Ճիշտ այն պահին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը համախմբված պայքարում է հանուն իրիրավունքի՝ ապրելու մի երկրում, որտեղ այլասերվածությունն անընդունելի է, և որտեղ մարդիկ հավատարիմ են իրենց հավատքին և ավանդույթներին, եվրոպական այլասերման մեքենան փորձում է մեկ բեմի վրա ներկայացնել հայկական մշակույթը և մի ավստրիացի արարածի` Կոնչիտա Վուրտս անունով:
Մենք` հայերս` լինելով մասնիկը մեր հայրենիքի, պայքարելով հանուն մեր հավատքի, ազգային, հոգևոր արժեքների, համարելով մեզ լիարժեք տերը մեր երկրի, մշակույթի և պատմության, մեր խորը հիասթափությունն ենք արտահայտում, որ Եվրոպան մշակույթից սարքել է մի հարթակ, որտեղից փորձում է մեզ թելադրել փտած «արժեքներ»` արական սեռի մորուքավոր կանանց տեսքով: Կոչ եմ անում մեր կառավարությանը և համապատասխան մարմիններին, որոնք պատասխանատու են «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակցության համար, հրաժարվել մրցույթից, հղում կատարելով մեծ ծախսերի աննպատակահարմարության վրա, բայց գիտակցելով, որ հայ ժողովուրդը չի ցանկանում բարձրացնել իր դրոշը այլասերվածների հետ մեկ բեմի վրա»,- ասված է նախաձեռնության պատրաստած տեքստում:
Նախորդող հրապարակում` Մորուքով տրանսվիստիտը կներկայացնի Ավստրիան «Եվրատեսիլում». Լուսանկարներ