25/11/2013 12:45
Հայ գրոսմայստերները` Չեննայում
Լևոն Բաբուջյանը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացված օփենում 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 114 մասնակիցների մեջ գրավեց 8-րդ տեղը:
Սամվել Տեր-Սահակյանը վաստակեց 7, Հովիկ Հայրապետյանը և Կարինա Համբարձումովան` 6,5-ական միավոր: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
9 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ Չիթանբարամ Արավինդը (Հնդկաստան):