25/11/2013 20:03
Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել մաքսանենգ-հետախուզվողը
Նոյեմբերի 23-ին, ժամը 04.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի համատեղ օպերատիվ խմբի կողմից Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից Բեռլին-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Անդրանիկ Ք.-ն, որը 2010 թ. նոյեմբերի 25-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից հետախուզվում էր մաքսանենգության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: