25/11/2013 10:53
Ոստիկանները ծեծել և խոշտանգել են բերման ենթարկվածներին
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով քաղաքացի Ա.Ս.-ի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից:
Ըստ Ա.Ս.-ի հաղորդման` 2011 թվականի մարտի 23-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցներն իրեն և Ա. Ղ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղ իրենց ծեծի և խոշտանգումների միջոցով ստիպել են խոստովանել գողության կատարումը: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: