25/11/2013 15:01
Ի պաշտպանություն Լեպսի` հավաքվել է 100 հազար ստորագրություն
Ռուս երգիչ Գրիգորի Լեպսի համար խնդրագրի օգտին Սպիտակ տան կայքում քվեարկել է 100 հազար մարդ:
Պետիցիայի նախաձեռնողները պահանջում են, որպեսզի կամ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը փաստերով ապացուցի Գ. Լեպսի կապը հանցավոր խմբավորման հետ, կամ հանի պատժամիջոցներն ու ներողություն խնդրի արտիստից: Այս մասին գրում է BBC-ն:
Լեպսին աջակցող խնդրագրին անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել է ընդամենը երեք շաբաթում: Խնդրագրի տակ ստորագրել է երեք ռուս, այդ թվում` ինքը Լեպսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ ամերիկյան իշխանությունները Լեպսին կասկածում են հանցավոր խմբավորման հետ կապի մեջ:
Նախորդող հրապարակում՝ Գ. Լեպսը՝ հանցավոր խմբավորման հետ կապի ու դստեր ճակատագրի մասին (Տեսանյութ)