26/11/2013 09:25
Իշխան Զաքարյանի և նրա տեղակալ Լևոն Յոլյանի հարաբերությունները սրվել են
«Ժամանակի» տեղեկություններով՝ բավականին լարված են Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի և նրա տեղակալ Լևոն Յոլյանի հարաբերությունները: Բանն այն է, որ տեղեկություններ էին շրջանառվում, թե ՎՊ նախագահի ամենահավանական թեկնածուն Լ. Յոլյանն է, ով նաև Հանրապետական կուսակցության անդամ է:
«Ըստ ՎՊ-ի մեր աղբյուրների՝ այս զարգացումների արդյունքում բավականին լարվել են արդեն վերընտրված Ի. Զաքարյանի և իր տեղակալի հարաբերությունները: Մի կողմից՝ Լ. Յոլյանը ՎՊ նախագահի պաշտոնը ստանալու ոգևորությունից հետո բավականին հիասթափված և ընկճված է, մյուս կողմից՝ նա իր հանդեպ զգում է Ի. Զաքարյանի ոչ բարյացակամ վերաբերմունքը: Իսկ վերջինս էլ, նույն պատճառներից ելնելով, իր տեղակալի հետ չի պահպանում նախկին անմիջական հարաբերությունները»,- գրել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: