26/11/2013 13:34
«Մանկական Եվրատեսիլ-2013». Հայաստանը ելույթ կունենա 3-րդ համարի ներքո
«Մանկական Եվրատեսիլ- 2013» երգի մրցույթում Հայաստանի մասնակիցը ելույթ կունենա 3-րդ համարի ներքո: Նախօրեին «Ոկրաինա» Արվեստների ազգային պալատում տեղի է ունեցել վիճակահանությունը: Մրցույթի մասնակիցները ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.
1.Շվեդիա
2.Ադրբեջան
3.Հայաստան
4.Սան-Մարինո
5.Մակեդոնիա
6.Ուկրաինա
7.Բելառուս
8.Մոլդովա
9.Վրաստան
10.Նիդերլանդներ
11.Մալթա
12.Ռուսաստան
Նշենք, որ այս տարի մրցույթի կանոնակարգում որոշակի փոփոխություն է եղել և վիճակահանությանը մասնակցել են մրցույթի մասնակիցները, ոչ թե պատվիրակությունների ղեկավարները:
Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում ներկայացնելու է Մոնիկա Ավանեսյանը իր «Շոկո ֆաբրիկա» երգով: Երգի համահեղինակն է Էմմա Ասատրյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը:
Այս մրցույթի ընթացքում մի քանի անակնկալներ են պատրաստվել: Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ավելի վաղ լրագրողների հետ զրույցում նշել էր, որ մասնակիցների միավորները կհայտարարեն ոչ թե տեսանյութով, այլ բեմից, իսկ Հայաստանի միավորները կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ-2013»-ի եզրափակիչ փուլի 2-րդ մրցանանակիր Դավիթ Վարդանյանը:
Բացի այդ, մրցանակային մեկ տեղի փոխարեն կլինեն 3-ը: Նրանք կպարգևատրվեն «Փազլմեն» գավաթներով, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը հնարավորություն կստանա մասնակցել «Եվրատեսիլ 2014»-ին:
Նախորդող հրապարակում՝ Մանկական Եվրատեսիլ-2013. Համեղ, շոկոլադին բնորոշ ելույթ է լինելու