26/11/2013 16:04
Բջջային հեռախոս գողացողը հեռախոսի համարները արտագրել և ուղարկել է տիրոջը
Չինաստանում բջջային հեռախոս գողացողը ձեռքով արտագրել է հեռախոսագրքի բոլոր համարները և ուղարկել տիրոջը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Նախնական վարկածի համաձայն` նա հեռախոսը գողացել է այն ժամանակ, երբ միասին տաքսի են նստել: Դեռևս հայտնի չէ` նրանք ծանոոթ են եղել, թե ոչ:
Նա նամակ է գրել իր հեռախոսին, նշելով, որ ով էլ լինի գողը, պարտավոր է այն վերադարձնել, քանի որ այդ հեռախոսի մեջ եղել են հազարից ավելի համարներ, ինչպես նաև ակնարկել, որ հանցագործ աշխարհի հետ շատ կապեր ունի:
Դեպքից օրեր անց բջջային հեռախոսի տերը նամակով ստացել է իր քարտը և հազարից ավելի ձեռագիր համարներ` իր հեռախոսից հանված:
Գողի այս քայլը շատ դրական է գնահատվել չինացիների շրջանում, և շատերը հարգանք են զգացել նրա «մասնագիտական» էթիկայի հանդեպ` այն է, «բոլոր գրպանահատների ազնվությանը» հավատարիմ մնալու համար: