26/11/2013 18:24
Բարաք Օբաման, Մայլի Սայրոսը և նորածին արքայազնը` հակավարկանշային հայտնիներ
GQ ամսագիրը կազմել է հայտնիների հակավարկանշային աղյուսակ: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն: Նրանում ներառված են 2013 թվականին առավել աչքի ընկած հայտնիները` քաղաքականության,շոու բիզնեսի, սպորտի և մի շարք այլ ասպարեզներից, որոնք օգտագործել են սեփական հայտնիությունը ոչ դրական նպատակների համար:
Ցանկում ներառվել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, երգչուհի Մայլի Սայրուսը, իսկ այն գլխավորել է նախկին բասկետբոլիստ Դեննիս Ռոդմանը, ով Հյուսիսային Կորեա է մեկնել` Կիմ Չեն Ինի հետ ընկերանալու համար և հայտնել, որ պատրաստվում է նման այց ևս մեկ անգամ կազմակերպել:
Մամուլը սա որակել է որպես սեփական վարկանիշի բարձրացման համար ամեն ինչի պատրաստ դավաճանի քայլ:
Բ. Օբաման հայտնվել է այս ցանկում այն պատճառով, որ ոչինչ չի արել: Ցանկում ներառվել է նաև Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ջորջը, ով ծնվել է այս տարի ամռանը: