27/11/2013 18:05
ՀԲ. Հայաստանի տնտեսության 60-63 տոկոսը մոնոպոլիզացված է
«Հայաստանի տնտեսության 60-63 տոկոսը մոնոպոլիզացված է և օլիգոպոլ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի ավագ տնտեսագետ Գոհար Գյուլումյանը:
Ցուցանիշները դիտարկվել են ԱՊՀ երկրների և Արևելյաեվրոպական երկրների շարքում, որտեղ Հայաստանին այս առումով գերազանցում է Ադրբեջանը` 70 տոկոսից ավելի ցուցանիշով:
Հայաստանի մի շարք ոլորտներում դոմինանտ են սահմանափակ թվով ընկերություններ, սակայն տնտեսագետի փոխանցմամբ, խոշոր ընկերությունը դեռևս չի նշանակում վատ ցուցանիշ. պետք է հետևել, որ այդ ընկերությունները չչարաշահեն իրենց դիրքը շուկայում:
Գ. Գյուլումյանը նաև փոխանցեց, որ Հայաստանում հավասարակշռության ինստիտուտներ չկան, այդիսկ պատճառով կարևոր է քննել` տնտեսությունը բա՞ց է փոքր ու միջին ընկերությունների համար, թե ոչ:
ՀՀ հակամրցակցային օրենսդրությունը բարելավման կարիք ունի և անհրաժեշտ է ավելի ճկուն սահմանում ունենալ շուկայում դոմինանտ ընկերությունների վերաբերյալ:
Ըստ նրա՝ հակամրցակցային մարմնի խնդիրն է, ոչ թե բարձր գները, այլ խնդիրը, թե կարո՞ղ են ընկերություններ մուտք ունենալ շուկա. «Կան շուկաներ, որտեղ մինչև 100 տոկոս կոնցենտրացիա կա ու գները կայուն են, նշանակում է մրցակցություն չկա՞»,- հարցնում է Գոհար Գյուլումյանը: