27/11/2013 09:20
Մշակույթի նախարարությունը ճոխ գնումներ է կատարել բյուջեի հաշվին
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը պետական բյուջեի միջոցներից ավելի քան 2.9 մլն դրամ է ծախսել կահավորման նպատակով:
«Ժողովուրդի» փոխանցմամբ` նախարարությունը միայն 600 հազար դրամ տրամադրել է հավաքովի պահարան գնելու համար, 864 հազար դրամ` միջանցքի ուղեգորգեր, 485 հազար դրամ՝ շերտավարագույրներ և 970 հազար դրամ էլ` գրասենյակային կահույք, մասնավորապես աթոռներ ու բազկաթոռներ գնելու համար:
Ընդ որում, նախարարությունն աթոռներից յուրաքանչյուրը գնել է 14 հազար, իսկ բազկաթոռները` 58 և 59 հազար դրամով: