27/11/2013 09:09
Պուտինի այցի կազմակերպման համար 60 հոգանոց պատվիրակություն է ժամանել Երևան
Երեկ Ռուսաստանի դաշնությունից Հայաստան է ժամանել մոտ վաթսուն հոգանոց պատվիրակություն, որը զբաղվելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերին 2-ին սպասվող հայաստանյան այցի նախապատրաստական աշխատանքներով:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ պատվիրակության անդամները երեկ տեղավորվում էին երևանյան հյուրանոցներում, նրանց հիմնական մասը կանգ Է առել «Արմենիա Մարիոթում»:
Սա ՌԴ նախագահի այցի շրջանակներում Հայաստան այցելող ռուսների ընդամենը տասը տոկոսն է: «Ինչպես հայտնել էինք, սպասվում է, որ Պուտինի այցի օրերին ՌԴ-ից Հայաստան են գալու 600 հոգի: Երեկ Հայաստան ժամանածների մեջ բարձրաստիճան պաշտոնյաներ չկան: Ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ է բերվել նաև ՌԴ նախագահի զրահապատ մեքենան»,- գրել է թերթը: