27/11/2013 18:55
Վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել Քրիստինե Մկոյանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 15-ի եզրակացությունը` որոշում եմ.
Քրիստինե Մկոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները»,- ասված է հրամանագրում: