27/11/2013 21:00
Սանտա Կլաուսը սեռական ոտնձգություն է գործադրել գեղեցիկ էլֆի նկատմամբ
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի հանրախանութում աշխատող Սանտա Կլաուսը ձերբակալվել է էլֆի դերում հանդես եկող գործընկերոջ նկատմամբ սեռական ոտնձգություն գործադրելու համար: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
62-ամյա Հերբերտ Ջոնսը և աղջիկը, ում անունը չի նշվում, աշխատել են առևտրի խոշոր կետերից մեկում: Այցելուների հետ լուսանկարվելու ժամանակ Հերբերտը ձեռք է տվել աղջկա հետույքին ու ասել, թե «կցանկանայի ավելի երիտասարդ լինել»: Աղջիկը դիմել է ոստիկանություն:
Սանտա Կլաուսը չի ընդունում իր մեղքը: Նրան գրավով ազատ են արձակել մինչ դատական նիստը, որը կկայանա դեկտեմբերի 24-ին: Մինչ այդ նրան արգելվում է մոտենալ առևտրի կենտրոնին, կամ Սանտա Կլաուսի աշխատանք փնտրել որևէ այլ վայրում:
Նշվում է, որ 62-ամյա տղմարադը նախկինում չի դատվել: