28/11/2013 09:56
Ամանորի շեմին աստղաբաշխական են դառնում սննդամթերքների գները
«Հրապարակում» կարդում ենք. «Աշխարհի բոլոր երկրներում նախատոնական օրերին ընդունված է մեծ զեղչեր անել: Սակայն մեր երկրում ճիշտ հակառակն է` որքան մոտենում է Ամանորը, այնքան աստղաբաշխական են դառնում սննդամթերքների գները: Հենց այդ պատճառով էլ շատերն ամանորյա գնումներ սկսում են կատարել դեռևս դեկտեմբերի սկզբից:
Ամանորյա սեղանի առատությունը, որը հայերիս մոտ պատվի խնդիր է, անկախ եկամուտի չափից, պահանջում է սովորական հայաստանցու երբեմն 2-3 ամսվա աշխատավարձ: Արդարության համար նշենք, որ որոշ խանութներում սննդամթերքի առանձին տեսակներ (բրինձ, ձեթ, ալյուր) այնուամենայնիվ, փոքր-ինչ էժանացել են: Նոր տարվա խնջույքի սեղանին հայերս նախընտրում ենք տոլմա, մսով բլիթ, զանազան աղցաններ, չրեղեն, քաղցրավենիքներ, որոնք նույնպես, նախորդ տարվա համեմատ, թանկացել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: