28/11/2013 11:50
Շահութահարկը մեկ տոկոսով նվազեցնելու առաջարկությունը կքննարկվի ՓՄՁ-ների հետ
Այսօր գործադիրը քննության առավ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի առաջարկությունը, այն է` առաջարկվում է շրջանառության հարկը` 3.5 տոկոս ընդհանուր շրջանառությունից, և 5 տոկոս այլ գործունեությունից, նվազեցնել մեկ տոկոսային կետով:
Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նախարարը նշեց, որ ԱԺ պատգամավորի առաջարկը քննարկվել է նաև ՓՄՁ ներկայացուցիչների կողմից.
«Գոյություն ունեն մի շարք փասատրկներ` ոչ ի օգուտ այս առաջարկությանը»,- ասաց Դավիթ Սարգսյանը:
Նախարարն առաջարկեց համատեղ աշխատել ՓՄՁ-ների հետ և համալիր մոտեցում ցուցաբերել, պետք է ներառել նաև մի շարք դրույթներ, որոնք կլինեն ընդունելի և՛ ՓՄՁ-ների, և՛ կառավարության համար:
Պատգամավոր Միքայել Մելքումյանին հրավիրվեցին համատեղ աշխատելու: