29/11/2013 11:47
Հայաստանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ի ընտրանուն
Աշխարհի շախմատի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց ԱՄՆ-ի ընտրանուն: Այս մրցակցությունում վճռորոշ եղավ Նակամուրայի նկատմամբ Լևոն Արոնյանի տոնած հաղթանակը: Սերգեյ Մովսիսյանը խաղաղ դաշն կնքեց Կամսկու, Վլադիմիր Հակոբյանը` Օնիշչուկի, իսկ Գաբրիել Սարգսյանը` Վարուժան Հակոբյանի հետ:
Այսպիսով` Հայաստանի հավաքականը 3 տուրից հետո վաստակել է 5 միավոր և հաստատվել է 2-րդ հորիզոնականում` 1 միավորով զիջելով Ուկրաինայի ընտրանուն: Ադրբեջանի ու Գերմանիայի հավաքականները վաստակել են 4-ական միավոր և բաժանում են 3-4-րդ տեղերը: Ռուսները 3 միավորով 5-րդ տեղում են: Նրանց 2-ական միավորով հաջորդում են ԱՄՆ-ի, Չինաստանի, Հոլանդիայի և Թուրքիայի հավաքականները: Եգիպտոսի ընտրանին 3 տուրում ոչ մի միավոր չի վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալիք 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Չինաստանի թիմն է: