29/11/2013 09:29
Գյումրին՝ տենդի մեջ. Մարդկանց փողոց կհանեն` Պուտինին դիմավորելու
«Ժամանակի» տեղեկություններով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ նախատեսվում է Գյումրիի փողոցները լցնել մարդկանցով, ովքեր անցնելուց պետք է ողջունեն նրան: Ավելին՝ չնայած դեռ հստակ չէ, թե Պուտինը որ ճանապարհով է անցնելու, սակայն թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ երկու տարբերակ կա, և ապահովության համար այդ երկու ճանապարհն էլ ամբողջությամբ պետք է ծածկված լինի մարդկանցով:
Մասնավորապես՝ արդեն իսկ ոտքի է հանվել դպրոցների բարձր դասարանների աշակերտները, բոլոր ուսուցիչները, սպորտդպրոցների մարզիկները, և բնականաբար, բոլոր պետական հիմնարկների աշխատակիցները: