29/11/2013 19:50
Լյուքս Ստեփանյանի գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. Pastinfo.am
Մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում շարքային Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի գործով նախաքննությունն ավարտվել է, իսկ գործն ուղարկվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Քրեական գործի դատարան մուտք լինելու մասին Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը առաջին անգամ լսեց «Փաստինֆոյի» թղթակցից. նրա տեղեկացմամբ կողմը պաշտոնապես այդ մասին չէր ծանուցվել:
Բացի այդ «Փաստինֆոյին» հայտնի է դարձել, որ 28.11.2013թ. դատավորի կողմից կայացվել է ինքնաբացարկի որոշում: Ըստ պաշտպանի, դատավորն իր նախաձեռնությամբ է ինքնաբացարկ կայացրել, քանի որ դատական նիստ չի եղել և կողմերը չէին կարող ինքնաբացարկ հայտնել։ «Պաշտոնական որևէ ծանուցում չի ստացվել անգամ այն մասին, որ քրեական գործը մուտք է եղել դատարան և եթե ինքնաբացարկի որոշում է եղել, ապա պետք է կողմերին ուղարկվեր, իսկ մենք չեն ստացել»,- ասաց Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը:
Գործով որպես կասկածյալ ձերբակալվել է Լյուքսի ծառայակից Դավիթ Խաչատրյանը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ այստեղ:
Նախորդող հրապարակումներ՝ Լյուքս Ստեփանյանի հայր. Նախարարը ինձ խոստացավ, որ գործը շուտ կավարտեն
Լ. Ստեփանյանի վրա կրակած զինծառայողը լաց է եղել. Նա չի հիշում` ոնց է կրակել