29/11/2013 12:46
Վարչապետ. ԲՈՒՀ-երում շեշտադրումները կփոխվեն ի օգուտ ՏՏ մասնագիտացումների
Այսօր ՏՏ ոլորտը ստեղծում է երկրի ՀՆԱ-ի հինգ տոկոսը, որը նշանակում է, որ այս ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ:
Այսօր Դիլիջանում ընթացող «Բիզնես Ինովացիոն ֆորումի» ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ ոլորտում զբաղվածները շուրջ յոթ հազար մասնագետներ են, բայց ի տարբերություն հանքահումքային արդյունաբերության, ՏՏ ոլորտում աշխատում են բարձր մասնագիտական հատկանիշներ ունեցող աշխատողներ:
Վարչապետը նշեց, որ ապագայում հիմնական շարժիչ ուժը լինելու է մասնագիտական կարողությունների խորացումը և գիտելիքների ավելացումը:
Երկարաժամկետ առումով, նոր աշխատատեղերը լինելու են այն ոլոտներում, որոնք առնչվում են ՏՏ ոլորտին, այդ իսկ պատճառով խնդիր է դրված ավելի շատ կադրեր պատրաստել:
Տիգրան Սարգսյանի փոխանցմամբ` թեև այժմ տարեկան երկու հազար կադրերով են ապահովում ոլորտը, սակայն ապագայում ՏՏ ոլորտի կադրային պահանջն ավելանալու է:
Նախատեսվում է ԲՈՒՀ-երում կրճատել պետպատվերները իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում և ավելացնել ՏՏ ոլորտի մասնագիտացումների քանակը.
«Շեշտադրումները պետք է փոխենք»,- ընդգծեց վարչապետը:
Նախորդող հրապարակում՝ Տ. Սարգսյան. Ճգնաժամի պատճառը ոչ թե անշարժ գույքի շուկան է, այլ` ՏՏ ոլորտը