30/11/2013 16:22
Դեվիդ Բեքհեմը ցանկանում է, որ կինոյում իրեն մարմնավորի Բրեդ Փիթը
Հայտնի ֆուտբոլիստ Դեվիդ Բեքհեմն ասել է, որ եթե երբևէ իր մասին ֆիլմ նկարեն, ապա կցանկանա, որ իրեն մարմնավորի Բրեդ Փիթը: Այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է բրիտանական talkSPORT շոուի ժամանակ: Ի դեպ, այս տարի խոսելով կինոյի մասին, Վիկտորիա Բեքհեմը հայտարարել է, թե իր ամուսինը պետք է դառնա հաջորդ Ջեյմս Բոնդը:
Անդրադառնալով հարցին՝ թե ով լավագույնս կմարմնավորի իրեն, Բեքհեմը պատասխանել է. «Այս մասին մի անգամ ինձ հարցրեցին ու ես չկարողացա պատասխանել»: Սակայն երբ հաղորդավարը առաջարկել է Փիթի թեկնածությունը, Բեքհեմը պատասխանել է. «Բրեդը հիանալի տարբերակ է: Ես կցանկանայի, որ նա մարմնավորեր ինձ: Կամ Լեոնարդո դի Կապրիոն.....կամ Բրեդլի Կուպերը»: