30/11/2013 15:03
Մասսայական կռիվներ, վիրավոր ոստիկաններ. «Սև ուրբաթ»՝ ԱՄՆ-ում (Տեսանյութ)
ԱՄՆ-ում սկսել են Ամանորյա զեղչերը: Առաջին օրը, որն անվանում են «սև ուրբաթ», ԱՄՆ բնակիչներից շատերը պատրաստ են եղել անգամ գրոհով գրավել խանութները, որոնք 90 տոկոս զեղչ են առաջարկել վաճառվող ապրանքների համար:
«Սև ուրբաթը», նախորդ տարիների նման, անցել է բազմաթիվ միջադեպերով: Նյու Յորքի Wal-Mart առևտրի կենտրոններից մեկում վիճել են երաժշտական միևնույն ապրանքին միաժամանակ մոտեցած գնորդները, երբ պարզել են, որ ապրանքը ոչ բոլորին կհասնի: Նրանք սկսել են իրարից խլել տեխնիկան ու վիճել: Ծեծկռտուքը կանխել են ոստիկանները: Արդյունքում մի քանի մարդ ձերբակալվել է:
Կալիֆորնիայում գնորդների վեճի ժամանակ տուժել է ոստիկանը, գնորդները կոտրել են նրա դաստակը:
Կատաղի «սև ուրբաթից» հետո ԱՄն-ում սպասվում է «կիբերշաբաթ», սակայն այն կանցնի ավելի հանդարտ, քանի որ զեղչերը լինելու են ինտերնետ խանութներում ու նախընտրած ապրանքի համար ԱՄՆ բնակիչները պայքարելու են տանը նստած: