30/11/2013 09:28
Հայաստանում պարենամթերքը թանկացել է, իսկ աշխարհում՝ կտրուկ էժանացել
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի, այս տարվա նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ գները Հայաստանում աճել են 6.6 տոկոսով։ Պարենամթերքը նշված ժամանակահատվածում թանկացել է 54 տոկոսով։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»
«Առաջին հայացքից այս տեղեկատվությունը արտառոց համարել չի կարելի։ Մանավանդ, որ նախորդ ամիսներին ԱՎԾ-ն գնաճի ավելի մեծ ցուցանիշներ էր արձանագրում՝ 71 տոկոս, 82 տոկոս և այլն։ Խնդիրը նույնիսկ այն չէ, որ ԱՎԾ-ի հրապարակած գնաճի տեմպը նվազում է այն դեպքում, երբ իրական կյանքում գնաճը ավելի է ահագնանում։ Հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում պարենամթերքի գնաճ է արձանագրվում այն դեպքում, երբ աշխարհում պարենամթերքի գները կտրուկ նվազում են արձանագրում արդեն տևական ժամանակ։
Ըստ Համաշխարհային բանկի հրապարակած ցուցանիշների օրինակ հոկտեմբերին աշխարհում պարենամթերքի գներն անցած տարվա հոկտեմբերի համեմատ նվազել են 12 տոկոսով (նոյեմբերի տվյալները կհրապարակվեն հաջորդ շաբաթ)։ Ազատ շուկայական տնտեսության սկզբունքների տեսակետից այդ պայմաններում Հայաստանում արձանագրվող գնաճը նոնսենս է։ Միակ բացատրությունն այն է, որ Հայաստանն իրականում ապրում է ոչ թե ազատ շուկայական տնտեսվարման սկզբունքներով, այլ օլիգարխիկ-մենաշնորհային սկզբունքներով»,- մեկնաբանել է «Հայկական ժամանակը»: