30/11/2013 14:49
Կ. Վարդանյան. Կենսաթոշակային գումարները Հայաստանից չպետք է դուրս գան
Հիմնական խնդիրը կենսաթոշակային ռեֆորմներում` վստահությունն է, ինչ-որ անում ենք` պետք է հիմնված լինի վստահության վրա: Խնդիրն այն է, թե այդ վստահությունը ինչպես կարելի է ստեղծել կամ վերականգնել: Դիլիջանում ընթացող Բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նա նաև նշեց, որ այժմ անհրաժեշտ է որոշակի առաջարկություններ անել` փոխելու կենսաթոշակային ռեֆորմի սցենարները:
Կ. Վարդանյանը կենսաթոշակային նոր համակարգի մարտահրավերներից մատնանշեց այն, որ գումարները դուրս են գալու Հայաստանից. «Որևէ կոպեկ Հայաստանից չպետք է դուրս գա և ամբողջ գումարը պետք է ներդրվի արտադրական ոլորտ»: Օրինակ՝ գումարները կարող են ուղղվել Ատոմակայան, Էլեկտրացանցեր, կարող են գնալ Հայաստանի մասնաբաժինը Հայռուսգազարդին, կարող են գնալ ՋԷԿ-եր և այլն:
Նաև համոզված է, որ ՏՏ ոլորտի ջանքերը կբերեն նրան, որ կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխումները կհետաձգվեն այնքան ժամանակ, մինչև այս խնդիրները չլուծվեն:
Նշենք, որ նույն բիզնես ֆորումի շրջանակներում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր վճռականությունը հայտնեց 2014թ-ից գործարկելու նոր կենսաթոշակային կուտակային համակարգը:
Նախորդող հրապարակում` Կառավարությունը վճռական է. 2014 թ-ից կենսաթոշակի նոր համակարգը կգործարկվի