30/11/2013 11:23
Դամասկոսի բնակիչները սովից կերել են կենդանաբանական այգու առյուծին
Դամասկոսի քաղցած բնակիչները ստիպված են եղել սատկացնել և ուտել կենդանաբանական այգու առյուծին:
Dni.ru-ի փոխանցմամբ՝ ակտիվիստներ լուսանկարները տեղադրել են համացանցում:
Լուսանկարները համացանցում տարածվել են ցույց տալու համար Սիրիայի իրավիճակը, երբ մարդիկ սովից դրդված լինելով ստիպված են լինում կենդանիներ ուտել:
Նախորդ ամիս մահմեդական հոգևորականները հրովարտակ են արձակել, որը մեղմում է մահմեդականների նկատմամբ մսի օգտագործման արգելքը շրջափակման մեջ գտնվող շրջաններում:
Հոգևորականները թույլատրել են մարդկանց սնվել շներով, կատուներով, ավանակներով: