02/12/2013 16:11
«Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր. Civilnet
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դեկտեմբերի 2-ին կստորագրի «ՀայՌուսգազարդի» 20%-ի ձեռքերման պայմանագիրը. այս մասին «Հրազդանի ջէկ» 5-րդ էներգաբլոկի բացման արարողությանը հայտարարեց «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլերը: Փոխանցում է civilnet.am կայքը:
Ըստ Միլերի` «Գազպրոմը» դառնում է «ՀայՌուսգազարդի» 100-տոկոսանոց բաժնետեր և վերջինս լինելու է «Գազպրոմի» դուստր ընկերությունը: Նա նշեց, որ առքուվաճառքի գործարքից հետո «ՀայՌուսգազարդում» աշխատավարձերը կհամապատասխանեցվեն «Գազպրոմի» աշխատակիցների աշխատավարձերին:
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: