02/12/2013 09:30
«Մանկական Եվրատեսիլ 2013»-ի հաղթողը Մալթան է
«Մանկական Եվրատեսիլ 2013»-ի հաղթողը մալթայի ներկայացուցիչ Գայա Կոչին է «The Start» երգով: Նա ստացել է 130 միավոր:
Նա արժանացել է «Փազլմեն» գավաթի, բացի այդ, «Եվրատեսիլ 2014»-ի մասնակցության հնարավորության:
Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Ավանեսյանը, ով իր «Choco Factory» երգով զբաղեցրել է 6-րդ տեղը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Մոնիկան նշել էր, որ շատ է հավանում Մալթայի և Ռուսաստանի մասնակիցների երգերը:
«Եվրատեսիլ 2013»-ի կարգախոսն էր` «Եղի՚'ր ստեղծագործ», իսկ տարբերանշանը` Pussle Man-ը:
Հայաստանը ներկայացնող «Շոկո ֆաբրիկա» երգի համահեղինակն է Էմմա Ասատրյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը:
Նախորդող հրապարակում` Մանկական Եվրատեսիլ-2013. Համեղ, շոկոլադին բնորոշ ելույթ է լինելու
«Մանկական Եվրատեսիլ-2013». Հայաստանը ելույթ կունենա 3-րդ համարի ներքո
Հայաստանը «Մանկական եվրատեսիլ- 2013»-ում կներկայացնի Մոնիկա Ավանեսյանը