02/12/2013 13:58
Երթի մասնակիցները ՀՀ հիմնը երգելով նամակ հանձնեցին կառավարությանը
«Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնության անդամներին հաջողվեց համաձայնության գալ ոստիկանների հետ: Նրանք շարունակեցին երթը և այժմ Կառավարության դիմաց են: Նրանք կառավարությանը հանձնեցին նամակ: Ակտիվիստներից մեկը ընթերցեց նամակը, որտեղ ասված էր, որ հայ ժողովրդի հայրենիքը վտանգված է.
«Փաստում ենք, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից արված հայտարարությունը և դրանից հետո սկսված գործընթացը վտանգում է մեր երկրի ինքնիշխանությունը: Պահանջում ենք հարգել հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատությունը և իրավունքները, կասեցնել Մաքսային միությանն անդամակցության գորընթացը՝ հանուն Հայաստանի Հանրապետության»:
Նախորդող հրապարակումներ՝ Հյուսիսային պողոտայում ոստիկանները փակել են ակտիվիստների ճանապարհը