02/12/2013 15:40
Նյու-Յորքում գնացքի վթարի հետևանքով 4 մարդ է մահացել (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքում գնացքի խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 4 մարդ, ավելի քան 60-ը՝ վիրավորվել:
Topnews.ru-ի փոխանցմամբ` գնացքը դուրս է եկել ռելսերից և քիչ է մնացել ընկնի Գուդզոն գետը: Վթարի հետևանքով տուժածներից 11-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Նշվում է, որ շրջվել են գնացքի 8 վագոնները, արդյունքում ճանապարհատրանսպորտային մի քանի պատահար է գրանցվել:
Ականատեսների վկայությամբ՝ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը Պոկիպսի քաղաքից շարժվել է դեպի Նյու-Յորքի կենտրոնական երկաթգծային կայարան: