03/12/2013 09:09
ԱԺ-ից օդանավակայան էին գործուղվել միայն «պուտինամոլները»
Երեկ ողջ երկիրը զբաղված էր Վլադիմիր Պուտինի այցով` ոմանք ընդվզում էին նրա դեմ, մյուսները` հրճվում, երրոդները` դիմավորում-ճանապարհում: Սակայն ուշագրավ էր, որ դիմավորող-ճանապարհողների թվում չկար ԱԺ ղեկավարը:
«Հրապարակին» ասել են, որ Հովիկ Աբրահամյանն անգամ արգելել է մեծ կազմով բացակայել ԱԺ նիստից և օդանավակայան է գործուղել միայն «պուտինամոլներին»` Հայկ Բաբուխանյանին, Արտաշես Գեղամյանին, փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: