03/12/2013 16:33
Երեկ բերման ենթարկվածներից 43-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն
Երեկ բերման ենթարկված քաղաքացիներից 43-ի նկատմամբ կազմվել է արձանագրություն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Ըստ աղբյուրի՝ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ երեկ տարվել է 110 անձ: Նշված անձանցից 1-ը եղել է անչափահաս և հանձնվել է ծնողի հսկողությանը, 43-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար, 62-ը վարչական պատասխանատվության են ենթարկվել 180 հոդվածի 15-րդ կետով, 1-ը` 182-րդ հոդվածի և 180 հոդվածի 11-րդ կետով և 3-ը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172 հոդվածով նախատեսված զանցանք կատարելու համար:
Հիշեցնենք, որ երեկ Մաքսային միության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցի դեմ «Արժանապատիվ հայրնեիք» նախաձեռնության կազմակերպած երթի ժամանակ Երևանի կենտրոնում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև: Քաղաքի տարբեր հատվածներից ոստիկանությունը մի շարք քաղաքացիների նկատմամբ վարչական բերում էր իրականացրել:
Նախորդող հրապարակում՝ ՄԻՊ. Իմ խորին մտահոգությունն եմ հայտնում երեկվա միջադեպերի վերաբերյալ