03/12/2013 09:51
Նաիրա Զոհրաբյանը բարկացել է Ուրիխանյանի վրա
«Ժամանակի» տեղեկություններով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը խիստ հանդիմանել է խմբակցության պատգամավոր և կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին այն բանի համար, որ նա վերջին օրերին բավականին ակտիվ հրապարակային ելույթներ է ունենում և ԲՀԿ անունից հանդես գալիս:
«Տ. Ուրիխանյանին վերջին օրերին հաջողվել է ուղղակի կապի մեջ լինել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ինչն էլ բավականին ծանր է տարել Ն. Զոհրաբյանը: Ասում են, որ այդ կուսակցության հատկապես ոչ կարկառուն ներկայացուցիչները Գ. Ծառուկյանին հետ շփվում են Ն. Զոհրաբյանի միջոցով: Իսկ եթե որևէ մեկը փորձում է շրջանցել այս կապուղին, ապա Ն. Զոհրաբյանը դա չի հանդուրժում ու փակում է Ծառուկյանը տանող նրա ուղիները»: