04/12/2013 09:15
Շաբաթ օրը «Օջախում» էլիտար հարսանիք է
«Չորրորդ իշխանությունը», հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ իշխանական վերնախավում սպասվում է հերթական էլիտար հարսանիքը։
Դեկտեմբերի 14-ին «Օջախ» ռեստորանում տեղի է ունենալու Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արա Բաբլոյանի դստեր հարսանիքը։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Ագգային ժողովից հրավիրվածները շատ փոքր թիվ են կազմում ընդամենը 14 հոգի։ Թեև հրավիրատոմսերը բաժանված են, բայց պատգամավորներից շատերը դեռ սպասում են, որ իրենք էլ կհրավիրվեն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։