04/12/2013 09:52
Պուտինի պատվին կազմակերպված ճաշի ժամանակ Գեղամյանը անակնկալ է արել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատվին ՀՀ նախագահի նստավայրում կազմակերպված ճաշկերույթի ժամանակ ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն իրեն հատուկ հանդիսավոր ոճով մոտեցել է Պուտինին ու նվիրել իր գրքերից երկուսը։ Թերթի աղբյուրների պնդմամբ՝ Պուտինը բավական սառն է արձագանքել Մամիկոնիչի նվերին»։
Թերթի հետ զրույցում Ա. Գեղամյանը հաստատել է Պուտինին գրքեր նվիրելու փաստը, սակայն նշել է, որ «ՌԴ նախագահը շատ ջերմ է ընդունել դրանք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։