04/12/2013 09:09
Գեներալ Սեյրան. Մենք դեմոկրատիա ենք, դեմոկրատիա
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հայտարարեց, թե ինքը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքին դեմ է քվեարկելու։
Հարցին՝ ինչո՞ւ է նման որոշում կայացրել, և արդյոք կուսակցությունից իրեն չեն ասել, որ պետք է կողմ քվեարկի։ «Ո՞վ ասի... Այ մարդ, կողմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք կողմ քվեարկել, դեմ ենք քվեարկում, ասում եք՝ ինչի եք դեմ քվեարկել։ Ես արդեն ասացի՝ ոնց եմ քվեարկելու, էլ բան չունեմ ասելու։ Ես տենց եմ ուզում քվեարկել։ Մեր կուսակցությունում ինձ չեն ասի՝ ոնց քվեարկեմ, մենք դեմոկրատիա ենք, դեմոկրատիա»,- ժպիտը դեմքին՝ ասել է պատգամավորը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։