04/12/2013 09:40
Մեկ ամսում ԱԳՆ-ն 3 մլն դրամի կոնյակ է գնել
«Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ «ԱԳՆ-ն նոյեմբեր ամսվա ընթացքում գնել է միանգամից 3 մլն դրամ կամ 7.4 հազար դոլար արժողության կոնյակ: Բնականաբար, դա գնվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:
Մատակարարն էլ եղել է «Արտեքսիմ» ՍՊԸ-ն: Դատելով ԱԳՆ-ի գնած կոնյակների տեսակից՝ դրանք ձեռք են բերվել հյուրերին նվիրելու համար, եղել են հիմնականում կոլեկցիոն 30 տարեկան «Դվին»՝ հատը 47 հազար 800 դրամ, 20-ամյա «Նաիրի»՝ 41 հազար 550 դրամ, և 10-ամյա «Աղթամար»՝ 15 հազար 700 դրամ արժողության»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։