04/12/2013 09:27
Ներսիկ Նազարյանը և Ալիկ Սարգսյանը աչք ունեն Հայկ Հարությունյանի պաշտոնի վրա
«Հրապարակում» կարդում ենք. «Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը թեև փոխոստիկանապետների վերջին փոփոխությամբ հասկացավ, որ համակարգ իր վերադարձի հավակնություններն անորոշ ժամանակով հետաձգվում է, սակայն չի կորցնում օպտիմիզմը: Նրա շրջապատը լուրեր է տարածում, թե Նազարյանը շուտով նշանակվելու է արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ` նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի փոխարեն, որի փոփոխության հարցը վաղուց է օդում թևածում: Այս պաշտոնի վրա աչք ունի նաև նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով այժմ ՀՀ նախագահի խորհրդականն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։