05/12/2013 17:30
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ցանկանում են ամուսնանալ Վերսալում
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են ամուսնանալ Ֆրանսիայում: Այս մասին գրում է US Weekly-ն: Պարբերականի տվյալներով` զույգը ցանկանում է, որ իրենց հարսանեկան արարողությունը լինի արքայական շուքով: Որպես հարսանիքի անցկացման վայր նշվում է Վերսալը:
«Քանյեն երբեք ամուսնացած չի եղել և ցանկանում է, որ հարսանիքը շատ շքեղ լինի: Նրա համար կարևոր չէ, որքան կարժենա իր պատկերացրած այդ շքեղությունը, կարևորը, որ տոնակատարությունն անմոռանալի լինի»,- US Weekly-ին ասել է Քանյեի ու Քիմի մտերիմներից մեկը:
Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել է հոկտեմբերի 21-ին: Քանյեն Քիմին առաջարկություն է արել Սան Ֆրանցիսկոյի մարզադաշտում: Սiմֆոնիկ նվագախմի երաժշտության ներքո լուսատախտակին հայտնվել է` «Քիմ, կամուսնանա՞ս ինձ հետ» նախադասությունը: Քիմի դրական պատասխանից հետո սկսվել է շքեղ հրավառություն: