05/12/2013 16:36
Նախարարը հույս ունի, որ «Քարֆուրը» կբացվի 2014թ-ին
«2014թ-ի առաջին եռամսյակում «Քարֆուրի» վերաբերյալ լավ նորություն կունենանք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Թեև նախարարի համար «լավ նորությունը» «Քարֆուրի» բացումն է, սակայն նախարարը կոնկրետ ոչինչ չասաց, թե ինչու է ուշանում այդ ընկերության մուտքը Հայաստան, միայն փոխանցեց, որ ընթացքում խնդիրներ էին առաջացել, իսկ թե կոնկրետ ինչ խնդիրներ` չմանրամասնեց:
Երբ Aysor.am-ի թղթակիցը փորձեց ճշտել, թե սպասե՞նք 2014թ-ի առաջին եռամսյակում «Քարֆուրի» բացմանը, Վահրամ Ավանեսյանը պատասխանեց. «Հույս ունեմ»: