06/12/2013 15:31
ՍԴ այլ որոշման դեպքում պատասխանատվությունն ընկնում է բողոքողների և ՍԴ-ի վրա
Պարտադիր կուտակային համակարգը, մեկ տարի հետաձգելով, լռություն չէր լինելու, հետևաբար այն գործարկվելու է հունվարի 1-ից: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Շարունակելով խոսքը` Գ. Սահակյանն ասաց, որ եթե մեկ տարով հետաձգվեր, ընդդիմությունը հետո ցանկանալու է և ևս 6 ամիս հետաձգել և այսպես շարունակաբար. «Եթե ընդդիմության առաջարկն ընդունենք, ո՞վ է հետո դրա պատասխանը տալու, իսկ մենք կարող ենք պատասխան տալ մեր ընդունած օրենքի համար»,- ասաց պատգամավորը` ավելացնելով, որ օրենքի կիրառման ընթացքում խնդիրներ լինելու դեպքում իրենք փոփոխություններ կանեն:
«Մարդիկ գուցե հավատ չունեն ապագայի նկատմամբ, բայց յուրաքանչյուր հայ պետք է իր ներդրումն ունենա իր երկրի տնտեսության մեջ, և սա այդ դեպքն է»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ԱԺ փոքրամասնություն կազմող խմբակցությունները պատրաստվում են դիմել ՍԴ՝ կասեցնելու օրենքի կիրառումը և քննարկելու պարտադիր բաղադրիչը մեկ տարով հետաձգելու հարցը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ՍԴ որոշումն ընդունելի է, սակայն. «Եթե այլ որոշում լինի, ապա պատասխանատվությունն ընկնում է բողոքողների և ՍԴ-ի վրա»։