06/12/2013 09:56
Հայաստանում նույնասեռական զույգ է ամուսնացել. Այժմ միասին են ապրում
Պարզվում է՝ նույնասեռականների ամուսնություն տեղի է ունենում նաև Հայաստանում։ Այդպիսի մի դեպք հայտնի է դարձել «Հայկական ժամանակին»։ Տղաների այս զույգը փոքրիկ հարսանիքից հետո այժմ միասին է ապրում՝ նրանցից մեկի ծնողների հետ։
Ամուսնությունը պաշտոնապես չեն գրանցել, չեն պսակադրվել նաև եկեղեցում՝ միայն մոմ են վառել, որպեսզի երջանիկ լինեն։ Փաստին համակերպվել են երիտասարդների ծնողները։ Երևանի «ամենաքյառթու» թաղամասերից մեկում բնակվող այս ընտանիքի հետ, սակայն, լուրջ խնդիր ունեն հարևանները:
Թերթին հաջողվել է զրուցել այս ընտանիքի մոր՝ տիկին Սուսաննայի, հետ (անունը փոխված է). «Ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում իմ ներսում։ Այն, ինչ հիմա իմ տանն է կատարվում, թշնամուս չեմ ցանկանա։ Չեմ հասկանում՝ որտեղ եմ սխալվել նրան դաստիարակելու հարցում, որ հիմա նման փաստի առաջ եմ կանգնել։ Բայց նա իմ տղան է, չեմ պատրասվում նրա սխալ կողմնորոշման համար հրաժարվել նրանից»,- ասել է կինը։