06/12/2013 20:56
30 տարի անց մարդկանց կյանքի տևողությունը կհասնի 120 տարվա
Արդեն այս հարյուրամյակում երկրի վրա մարդու կյանքի միջին տևողությունը կհասնի 120 տարվա: Այս մասին հայտարարել է ՌԴ կառավարության փորձագիտական խորհրդի անդամ Սերգեյ Գրադիրովսկին:
«Նշված տարիքը սովորական կլինի առաջադեմ երկրների համար»,- ասել է գիտնականը: Նա նշել է, որ կյանքի տևողության երկարելը օրինաչափ է:
«Արդեն հիմա առաջադեմ երկրներում կյանքի միջին տևողությունը 90 տարին է»,- նշել է նա:
Նա հավելել է, որ երկարակեցությանը նպաստում են բժշկության մեջ բարձր տեխնոլոգիաների զարգացումն ու կիրառումը, քաղաքների վերակառուցումը, առողջ ապրելակերպը, որին տարեցտարի ավելի մեծ թվով մարդիկ են նախընտրություն տալիս, փորձերը հնարավորինս դանդաղեցնել ծերացման պրոցեսը: