07/12/2013 11:16
ԱՄՆ երեք նախագահները կմասնակցեն Նելսոն Մանդելայի հուղարկավորությանը
ԱՄՆ երեք նախագահները՝ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնն ու Ջորջ Բուշ կրտսերը` իրենց կանանց հետ, կմասնակցեն Նելսոն Մադելայի հուղարկավորությանը:
Associated Press-ը հաղորդում է, որ հուղարկավորությանը կմասնակցի նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը:
ՀԱՀ առաջին սևամորթ նախագահը մահացել է դեկտեմբերի 5-ին, 96 տարեկանում: Հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, Մանդելայի հարազատ Կունու գյուղում: