10/12/2013 09:30
Աբսուրդային բյուջե. 3 մլն դրամ կտրամադրեն «Երկնքից 3 խնձոր ընկավ» մրցույթին
«Ժողովուրդում» կարդում ենք. «2014 թ. պետական բյուջեի նախագծում քիչ չեն նաև աբսուրդային ծախսերը։ Ընդ որում, առաջին հայացքից անգամ նկատելի է, որ այդ գումարները հատկացվել են հետագայում «ատկատ» անելու համար։
Օրինակ՝ կառավարությունն առաջարկում է 106.9 մլն դրամ (մոտ 260 հազար դոլար) տրամադրել կառավարության գործունեության գնահատման, կյանքի որակի և համայնքային կարիքների գնահատման հետազոտություն անելու համար, իսկ ՀՀ պետական պարտքի կառավարման գործընթացի հրապարակայնության ապահովման համար տրամադրվելու է 50 մլն դրամ (123 հազար դոլար): 3 մլն դրամ էլ ցանկանում են տրամադրել «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության մրցույթին: Տեսակետ կա, որ եթե այդ մրցույթին ներկայացվեն վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ վերջին 5 տարվա ելույթները, ապա նա կշահի առաջին մրցանակը»: