10/12/2013 10:14
Ծառուկյանը հրահանգել է չփնովել վարչապետին
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԱԺ ԲՀԿ խմբակցության մի քանի անդամների հետ ու քննարկել, թե այսօրվա ԱԺ արտահերթ նիստում ԲՀԿ-ն ինչ պահվածք պիտի ունենա։ Նշենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվելու է 2014թ. բյուջեն։
«Տեղեկացանք նաև, որ այսօր՝ մինչ ԱԺ նիստի մեկնարկը, Ծառուկյանը հանդիպելու է խմբակցության բոլոր անդամների հետ ու հրահանգելու է, որ իրենց ելույթներում շատ չփնովեն ՀՀ վարչապետին ու նրա գործունեությունը»։
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից։ Նա ասել է, որ այսօր ԱԺ ԲՀԿ խմբակցությունը նիստից առաջ քննարկում է ունենալու. «Ուրեմն այսքան քննադատություններից հետո այս ամենը Ձեզ բավարար չէ, ու Դուք ինչ-որ ասեկոսեների՞ եք հավատում։ Մեր բոլոր որոշումները կայացվում են պարոն Ծառուկյանի հետ»,- նշել է վերջինս:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Գագիկ Ծառուկյանը կմասնակցի արտահերթին. նրա խոսնակ Իվետա Տոնոյանից լուրը ճշտել չի հաջողվել: