10/12/2013 14:03
Լևոն Արոնյանը կմասնակցի համաշխարհային մտավոր խաղերին
Լևոն Արոնյանը կմասնակցի դեկտեմբերի 12-18-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատի մրցումներին՝ արագ, կայծակնային և բասկյան համակարգի ձևաչափերով: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արոնյանի մրցակիցները կլինեն Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քեուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշիե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը և Գիրին: